ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է նոյեմբերի 13-16-ը Բեռլինում կայացած Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության համաժողովին (Y-SPACE):
Միջոցառմանը ելույթ է ունեցել Գերմանիայի դաշնային խորհրդարանի` Բունդեսթագի ղեկավար Բարբել Բասը:
Համաժողովին մասնակցել են նաև ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամները և Եվրոպայում երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:
Սոնա Ղազարյանը մասնակցել է նաև «Ժողովրդավարության վերակենդանացումը երիտասարդների մասնակցությամբ» թեմայով պանելային քննարկմանը, որի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները եվրոպական երիտասարդական կառույցների հետ: