Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Լուրերի» հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:
Հիշեցնենք, որ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։