Երկուշաբթին սկսվել է հրաժարականներով: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել միանգամից 6 բարձրաստիճան պաշտոնյա՝ ԲԴԽ-ի, ՔԿ-ի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՊԵԿ-ի ղեկավարներն ու Ներքին գործերի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները:
Պաշտոնյաները ֆեյսբուքյան հրապարակումներում անդրադարձել են իրենց պաշտոնավարման ընթացքին և որոշ ակնարկներ արել հրաժարականի պատճառների մասին: