ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով գրասենյակի օրենսդրական հարցերի տնօրեն Ջուլիա Գրինսֆելդերը հայտնել է, որ «ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այլևս Ադրբեջանում չէ»։Դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։Սակայն հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա լքի երկիրը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: Շելդոն Ուայթհաուսն էլ նշել է, որ իրենք սատարում են Հայաստանին։ «Սենատոր Մարքին և ես սատարում ենք Հայաստանին: Մենք անչափ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան մեծաթիվ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար»,- նշել է Ուայթհաուսը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։