Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում նոյեմբերի 18-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկ:
Միջոցառումը, որը կազմակերպվել է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից, մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Բացիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Բացիկի մարման արարողությունից հետո պաշտոնյաները ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին։
Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ», «ԵՐԵՎԱՆ 2024» և «ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Բացիկի վրա նաև պատկերված է փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը: