«Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ» կարգախոսով մեկնարկել է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը։
Ինչո՞ւ է դա կարևոր:
Հակամանրէային դիմադրողականությունը խոչընդոտում է հիվանդությունների բուժմանը թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ՝ վտանգելով սննդի անվտանգությունն ու տնտեսությունների կայունությունը։ Կենդանիներից մարդկանց փոխանցվող դիմադրողական ինֆեկցիաները ավելացնում են առողջապահական ռիսկերը։
Ի՞նչ անել՝ լուծելու համար խնդիրը.
-
ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ միայն անասնաբույժի ցուցումով.
-
բարձրացնել անասնաբուժական հիգիենայի մակարդակը.
-
կրթել ու իրազեկել ֆերմերներին և անասնաբույժներին:
Կիրառել «Մեկ առողջություն» սկզբունքը՝ մեր քաղաքացիների ընդհանուր բարօրության համար։
Հիշեցնենք՝ հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի շաբաթը նշվում է 2015 թվականից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ։