Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:
Քաղաքապետի խոսքով՝ կան տարածքներ, որոնք ժամանակին քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց դրանք հանրային օգտագործման են:
«Ուրախ եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցության մյուս մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: