ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից:
Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝
-
խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով.
-
չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,
-
չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: