Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ` նոյեմբերի 16-ին, տրվեց «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի մեկնարկը։
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հաստատակամությունը:
Այս ճանապարհին անհրաժեշտ համարեց նաև հանրության և հատկապես երիտասարդության համախմբումն ու ակտիվ մասնակցությունը:
Արշավը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի բակում՝ քայլերթով, հեծանվաշքերթով, այնուհետև միջոցառումը շարունակվեց կոռուպցիայի խնդիրները պատկերող ծաղրանկարների և կոմիքսային պատմությունների ցուցադրությամբ ու մրցանակաբաշխությամբ, ինչպես նաև հայկական ավանդական պարերի ֆլեշմոբով:
«Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոնն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։