Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում: Այդ մասին տեսանյութը հրապարակվել է Կառավարության ղեկավարի Ֆեյսբուքի էջում:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Վատիկանի պարտեզում ծաղիկներ են խոնարհել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» բարձրագույն տիտղոսի արժանացած Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի առաջ:
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: