Ուրբաթ օրը վարչապետի ունեցած ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, և ես կարծում եմ՝ անկախ մարմինների ղեկավարներն իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ելույթն առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ իր տակ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգի պաշտոնանկություններին:
«Առնվազն նաև տեսանելի էր հանրության շատ լայն շերտերի համաձայնությունը վարչապետի այդ ելույթի հետ: Շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաներ պիտի հենց հետևություններն անեն վարչապետի այդ ելույթից»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում մասնավորապես ընդգծել էր՝ հսկայածավալ ներդրումներից հետո իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքը տեսնելու ժամանակն է:
«Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր վարչապետը: