Նոյեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, բնական հրդեհի, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման, կեղծ ահազանգի՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 25 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: