Հանրապետության ամբողջ տարածքում բժշկական կենտրոնների կառուցման, տեխնիկական վերազինման գործընթացը շարունակվում է: Առողջապահական համակարգի շենք-շինությունների արդիականացումը նաև նպատակ ունի մարզի բուժառուին բուժ-օգնություն տրամադրել հենց մարզում: Առանձին բարդ դեպքերի համար էլ սանիտարական ավիացիան օգնության կհասնի. այս նպատակով, օրինակ, Վայոց ձորի բժշկական կենտրոնի տարածքում ուղղաթիռային հարթակ է կառուցվել:
-Այս պահին առաջնային է մնում առողջա-պահական հաստատություններում պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը: Պատասխանատուները վստահ են՝ առողջապահական կառույցների զարգացումը մարզերի համաչափ զարգացման կարևորագույն գործոններից է: