240 կգ թմրանյութ, ապօրինի շրջանառության 2571 դեպք, 896 վարչական վարույթ. 2024-ին թմրանյութերի տեղափոխման ու իրացման փորձերը չեն վրիպել իրավապահների ուշադրությունից, բացահայտումներն աննախադեպ են:
Հայաստան ներմուծվող թմրամիջոցների քաշը երբեմն կարող է գերազանցել 20-50 կիլոգրամը, իսկ այսպես կոչված մատակարարները հիմնականում Իրանի քաղաքացիներ են:
Դեպքերից մեկով իրավապահները խուզարկել են Իրանի քաղաքացու բնակարանը, 10 կգ թմրամիջոցից բացի, հայտնաբերել ապօրինի զենք:
Իրանում գործող հանցավոր խումբն ու նրա ղեկավարը նույնականացված են, միայն այս տարի դատարանի առաջ է կանգնել Իրանի 20 քաղաքացի:
Թմրամիջոցների իրացման ամենապահանջված՝ Տելեգրամ հարթակը կորցրել է իր արդիականությունը, արգելափակված այդ էջերում թմրամիջոցի լուսանկարի փոխարեն այժմ Քննչական կոմիտեի տարբերանշանն է:
Տարեսկզբին ստեղծված Թմրամիջոցների դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նպատակը վերահսկողությունը խստացնելն է, և արդեն իրացման ծավալները նվազում են:
Տարվա բացահայտումները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: