Երևանի մետրոպոլիտենում շարժասանդուղքների նորացման աշխատանքներ են:
«Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում մետրոյի գործարկումից ի վեր առաջին անգամ հինը փոխարինվում է նորով:
Մինչև տարեվերջ աշխատանքները ավարտված կլինեն, և տարեսկզբից մասնագետները կանցնեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքի փոխարինմանը:
Առաջիկայում Մետրոպոլիտենը նաև նոր վագոններ կունենա: 48 վագոնի ձեռքբերման հարցը Կառավարության սեղանին է, հաստատվելուց հետո մրցույթ կհայտարարվի:
Նոր վագոնների գնումից հետո շարժակազմերը կունենան չորսական վագոն՝ այդպիսով լուծելով պիկ ժամերի գերբեռնվածության հարցը:
Այս պահին առկա 32 վագոնը 50 տարվա պատմություն ունի, ինչն էլ պատճառ է դառնում, որ հաճախ վերանորոգման կարիք առաջանա: Ըստ այդմ՝ այս պահի առաջնային խնդիրներից է նաև Դեպոյի արդիականացումը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: