Շուրջ մեկ շաբաթ է՝ Բաքվում մեկնարկել է COP29-ը:
Փորձագետները համակարծիք են, որ Ադրբեջանն այս համաժողովից ակնկալած արդյունքը չի ստանա: Պատահական չէ, որ համաշխարհային առաջնորդները չեն մեկնել Բաքու:
Այնտեղ չեն ո՛չ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ո՛չ Ռուսաստանի կամ Չինաստանի, ո՛չ նույնիսկ Իրանի ղեկավարները:
Բնականաբար, ոչ լիարժեք ներկայացված պատվիրակությունները չեն կարողանա համաշխարհային կարևորության որոշումներ կայացնել: Այսպիսով, արդյունավետության տեսանկյունից ևս համաժողովը չի հաջողելու:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: