Ինչո՞ւ է COP29 կլիմայական համաժողովը կազմակերպվում մի երկրում, որտեղ նավթի և գազի արդյունահանումն ապահովում է բյուջեի 60 տոկոսը: Ավելին, Ադրբեջանը չի թաքցնում արդյունահանման ծավալները մեծացնելու ծրագրերը:
Բաքվում անցկացվող կլիմայական համաժողովը, բովանդակային հակասությունից զատ, նաև որոշ մութ կողմեր ունի: Օրինակ՝ կազմակերպչական բազմաթիվ գործառույթներ առանց մրցույթի վերապահվել են Ալիևի ընտանիքին պատկանող ընկերություններին:
Բացի այդ, Ադրբեջանը կիրառել է նաև արհեստական բանականության գործիքներ՝ ֆեյքերի միջոցով փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել համաժողովի անցկացումը Ադրբեջանում:
Փորձագետների կարծիքով, սակայն, ադրբեջանական գովազդային արշավը, մեծ հաշվով, հակառակ ազդեցությունն է ունեցել: