Ճապոնիայի արտգործնախարար Իվայա Տակեշին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ հայտնել է ճապոնական Kyodo պարբերականը:
Նշվում է, որ նախարարը ժամանել է, որպեսզի ցույց տա Տոկիոյի դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում և վերահաստատի աջակցությունը Կիևին:
Ճապոնացի դիվանագետը բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Լրատվամիջոցների տվյալով՝ նա կայցելի Կիևի մոտակայքում գտնվող Բուչա քաղաք: