Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան չհայտարարված այցով մեկնել է Կիև: Նրան ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ օրակարգում են եղել իրավիճակը Կուրսկի մարզում և պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր ներգրավումը: Ճապոնացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիգայի հետ: Տակեշի Իվայան մտահոգություն է հայտնել, որ հակամարտությանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ասիայի վրա։ Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների մակարդակով երկխոսություն վարել անվտանգության և տեղեկատվության փոխանակման ոլորտներում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։