«Կանաչներ» կուսակցությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային. Կիևին պետք է սկսել հեռահար զենք մատակարարել՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը:
«Վերջապես պետք է ուժ գտնենք անելու այն, ինչ արդեն անում են մեր գործընկերները»,- ասել է դիվանագետը:
Ավելի վաղ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն սկսել են հեռահար զենք ուղարկել Ուկրաինա: