Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի արվեստի դպրոցը բեմադրել է «Գայլը» մանկական օպերան, որը պատմում է Հայաստանի գյուղերից մեկում գառնուկների վրա գայլի հարձակումների մասին: Երեխաները որոշել են գայլին հաղթել արվեստի միջոցով, նրանք մոտ մեկ տարի պատրաստվել են այս օպերային, որի բեմադրիչը անցյալ դարի 90-ականներին Ամերիկայից Շուշի, այնուհետև Նոր Հաճն տեղափոխված արվեստագետ Կարեն Ղարիբյանն է:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։