«Տեխնոլոգիական ոլորտի գիգանտ». այսպես է բնորոշել վարչապետ Փաշինյանը Նարայանա Մուրթիին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար հանձնելով ՀՀ պետական մրցանակ:
Նարայանա Մուրթին «Ինֆոսիս Լիմիթեդ» ընկերության հիմնադիրն է, և, վարչապետի խոսքով, այս պաշտոնական միջոցառմամբ պատվում են նրա ձեռքբերումները և ներդրումները: