Երևան քաղաքում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։