Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
7-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, որն ունի 6.5 միավոր:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 5.5 միավոր և կիսում են 2-14-րդ հորիզոնականները:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը ունեն 5 միավոր։
8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին: