«Ռուսաստանը կօգտագործի ձմեռը որպես զենք և կփորձի ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ուստի բոլորը պետք է մեծացնեն աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ նրան հակաօդային հակահրթիռային պաշտպանություն տրամադրելով՝ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Ադազի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա հանդիպել է Լատվիայի նախագահին և հետևել զորավարժությունների ընթացքին:
Ռյուտեն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների թեմային, նշել՝ միայն Ուկրաինայի կառավարությունն է, որ պետք է որոշի՝ սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ, թե ոչ:
«Բայց նրանք պետք է որոշումը կայացնեն ուժի դիրքից: Դրա համար պետք է շարունակենք պաշտպանական օգնություն մատակարարել Ուկրաինային, համոզվենք, որ Կիևը կլինի ուժեղ դիրքում, երբ գա որոշման օրը»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։