Ոստիկանապետին հանձնարարվել է հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 28-ին, Մարտի 1-ի գործով անցնող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին հարկադրաբար դատարան ներկայացնել: Փաստաբաններն այսօրվա դատական նիստին նրանց բացակայությունը պատճառաբանել են դիտարկմամբ, թե նրանցից ոչ մեկն այս գործով չունի մեղադրյալի կարգավիճակ: Հանրային մեղադրողը հետաքրքրվել է՝ այդ դեպքում ինչո՞ւ են փաստաբանները ներկայացել դատական նիստին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։