Աբխազիայում բողոքի ցույցերը շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիային մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:
Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել, պայթյուններ են հնչել: Որոշ ցուցարարների հաջողվել է մուտք գործել խորհրդարանի տարածք:
Ընդդիմադիրները դեմ են, որ վավերացվի Հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագիրը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է տնտեսական ինքնիշխանությանը։
ԶԼՄ-ների տվյալով՝ այսօր համաձայնագիրը պետք է քննարկման ներկայացվեր, սակայն նիստը հետաձգվել է առնվազն մինչև մյուս շաբաթ: Ընդդիմությունը, սակայն, նախազգուշացնում է՝ ցույցերը չեն դադարի, մինչև հարցն ամբողջությամբ չհանվի օրակարգից: