Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը դիտարկել են արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով օգոստոսին Պուտինի՝ Ադրբեջան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև օրերս Բաքվում Ռուսաստանի վարչապետի շփումները ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
Կողմերը հաստատել են, որ հետաքրքրված են՝ համակողմանիորեն զարգացնելու ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները։
Ըստ Կրեմլի՝ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։