Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի և առևտրի նախարարների համատեղ նիստում:
Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում այդ տարածաշրջանի տնտեսությունների մասնաբաժինը արդեն հասել է 70%-ի, իսկ հաշվարկների գրեթե 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով:
Պանկինը նաև նշել է, որ Ռուսաստանն ապահովում է էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։