Մեր երկիրը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում՝ Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
«Չնայած մեր հարևան երկրների միջև առկա հակամարտություններին՝ Վրաստանին միշտ հաջողվել է վարել ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն, որը նպաստել է մեր տարածաշրջանում առավելագույն խաղաղության հաստատմանը»,- ասել է Վրաստանի վարչապետը, հավելելով՝ պատրաստ է է՛լ ավելի ակտիվ միջնորդի դեր խաղալ բանակցություններին աջակցելու գործում:
«Մենք, անշուշտ, շարունակելու ենք այդ մոտեցումը ապագայում։ Եթե կա շահագրգռվածություն Վրաստանի՝ որպես միջնորդի ավելի ակտիվ մասնակցության կամ բանակցություններին աջակցելու այլ հնարավորությունների հարցում, մենք միշտ մեր պատրաստակամությունն ենք հայտնում այդ առումով»,- ասել է Կոբախիձեն: