Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ը, մասնակի փակ է լինելու: Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոց – Մաշտոց պողոտա խաչմերուկից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: