Կառավարությունը 6.6 միլիոն դրամ կտրամադրի՝ պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած քաղաքացիների կամ գերեվարվածների ընտանիքներին՝ ևս երկու ամիս 300 հազար դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու համար: Մեկ այլ որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ Քաջարանի և Մեղրիի մի շարք բնակավայրերի 62 հողամաս կճանաչվի հանրային գերակա շահ։ Կառավարությունն այսօր ընդունել է նաև Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Վարչապետն ընդգծել է՝ հսկայածավալ ներդրումներից հետո իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքը տեսնելու ժամանակն է: «Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է»:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: