Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների մշակած՝ «Արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար» համատեղ նախագիծը։ Այն կներկայացվի նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստին:
«Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»,- գրել է Կոստանյանը: