Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հանդիպումը՝ հայտնում է թուրքական կողմը:
Նախարարների բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով: Հայտնի է, որ կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Որոշ աղբյուրների տվյալով՝ Անկարան և Լոնդոնը քննարկում են Թուրքիային 40 Eurofighter կործանիչների վաճառքի հարցը:
Տարածաշրջանային, միջազգային զարգացումները՝ տեսաշարում: