Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Դրանք ընդգրկել են հիմնականում հետևյալ ոլորտները՝ ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում, խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, ոռոգման համակարգի արդիականացում և այլն։
Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 345.8 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։
Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն գյուղերի խմելու ջրի արտաքին ցանցի ջրընդունիչների կապիտալ վերանորոգում և նորերի կառուցում, Նավուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 473.0 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։
Բերդ քաղաքի թիվ 2 և թիվ 3, Տավուշ, Վերին Ծաղկավան, Չինչին, Վերին Կարմիրաղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Նավուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 147.1 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 80 %, իսկ համայնքի ներդրումը՝ 20 %։
Նորաշեն գյուղի ոռոգման համակարգի արդիականացում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 75.9 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմել է 75 %, իսկ համայնքի ներդրումը՝ 25 %։