Ռուսական ուժերը հարվածել են Օդեսային: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնի է մեկ զոհի մասին, կան վիրավորներ:
Տեղական իշխանության տվյալով՝ տուժել է նաև հիմնական ջեռուցման խողովակաշարը:
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը տասնյակ անօդաչուներով թիրախավորել են Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի շրջանը և Ազովի ծովի տարածքը: