«Միջուկային օբյեկտները երբեք չպետք է ենթարկվեն ռազմական հարձակումների, չպետք է դառնան ռազմական հարձակումների թիրախ, քանի որ դրանք կարող են հանգեցնել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքների»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ մեկնաբանելով ԱԷՄԳ-ի դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի հետ։
Գրոսին ընդգծել է, որ միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում անօրինական է։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը Թեհրան է ժամանել չորեքշաբթի, իսկ հինգշաբթի նախատեսված են մի շարք բանակցություններ Իրանի ղեկավարության հետ։