Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը: Դրանք վարում է Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ծրագրի ղեկավար, ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը, իսկ մասնակցելու հնարավորություն է ստացել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված 30 անձ: «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը նպատակ ունի կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը՝ կրթվել ու կրթել կրթողներին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։