Լեյկեմիայի դեմ միակ միջոցը ալոգեն փոխպատվաստումն է. այս միջամտությունը հասանելի է նաև Հայաստանում: Առաջին չափահաս բուժառուի փոխպատվաստումն անցել է բարեհաջող: Լեյկոզն ախտորոշվել է կնոջ հղիության 34-րդ շաբաթում՝ կեսարյան հատումից հետո, նրա համար դոնոր է դարձել քույրը: 44-օրյա պատերազմում որդուն կորցրած մայրն այժմ առողջ է և կարող է գրկել իր փոքրիկին:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։