COP29-ի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը: Բացի երկկողմ հարաբերություններից՝ Իլհամ Ալիևը և Քիր Սթարմերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը։ Ալիևը նշել է, որ ներկայում բանակցությունները շարունակվում են, պայմանագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է, տեղի է ունեցել ավելի քան 12 կիլոմետր երկարության սահմանի սահմանագծում ու սահմանազատում, իսկ հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը շարունակելու մասին։
Ադրբեջանի ղեկավարը նաև հերթական անգամ հայտարարել է, թե իբր ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ են պարունակվում, և պնդել, որ այն պետք է փոխվի: Ալիևը հավելել է, որ խաղաղ գործընթացն առաջ մղելու և խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար կարևոր է, որ ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։