Նոյեմբերի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարար, արարողակարգի պետ Հայսամ Սալահին։
ԵԱՀ ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում։
Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով եգիպտական կողմին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և զարգացման համար։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։