Սահմանադրական դատարանի նախագահը ճիշտ չի համարել սահմանադրական փոփոխությունների հարցը ուղղել ՍԴ դատավորներին, քանի որ նրանց համար Սահմանադրությունն իդեալական փաստաթուղթ է: Արման Դիլանյանն անհասկանալի է համարել մտայնությունը, ըստ որի՝ Անկախության հռչակագիրը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Ըստ ՍԴ նախագահի, եթե այդպես լիներ, Հայաստանը 1991 թվականից կլիներ խորհրդարանական կառավարման պետություն, քանի որ հռչակագրով մենք պետք է պառլամենտական երկիր լինեինք:
Մանրամասները՝ տեսանյութում։