Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին: Դիվանագետը նշել է, որ Իրանը երբեք չի բանակցի «ճնշման և ահաբեկման ներքո»: Հանդիպումից հետո Արաղչին Իքսի իր էջում գրել է, որ Իրանը կշարունակի լիարժեք համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ իր երկիրը երբեք չի լքել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, և գնդակը եվրոպական կողմի դաշտում է:
Այս և միջազգային մյուս նորությունները կներկայացնի Մերի Ներսիսյանը: