Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ շփումների՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Նոր աշխարհ» նախագծի հարցազրույցում։
«Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ ասել է, որ միշտ պատրաստ է շփվել: Մենք չէինք, որ ընդհատեցինք շփումը, գնդակը մյուս կողմում է»,- ասել է նա:
Նոյեմբերի 7-ին ՌԴ նախագահը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի կազմում, շնորհավորել էր Թրամփին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ ընտրված նախագահի հետ շփումներին։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։