Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին տեղեկացնում է բնապահպան Թեհմինե Ենոքյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Գրետա Թունբերգն այցելել էր Հայաստանի մշակութային ժառանգության արժեքավոր օբյեկտ հանդիսացող Հաղպատի հինավուրց վանք։
Գրետան բոյկոտել է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին: