Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մարկ Ռյուտեն մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեան հրթիռներ և զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար: Նրա համոզմամբ՝ դա սպառնում է նաև Միացյալ Նահանգների և Եվրոպայի անվտանգությանը:
Ռյուտեն կարծիք է հայտնել, որ Մոսկվա-Թեհրան գործակցությունը ևս լարում է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակը: Մակրոնն էլ հայտարարել է, որ Ուկրաինային օգնելը ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է:
«Մեր քաղաքացիների անվտանգության համար մեզ անհրաժեշտ է ուժեղ Ուկրաինա, ուժեղ Եվրոպա և ամուր ՆԱՏՕ», - շեշտել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև հավելել է, որ պատերազմի հետ կապված ցանկացած որոշում չի կարող կայացվել Կիևի թիկունքում։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։