Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացմանն է անդրադարձել արտգործնախարարը, նշել, որ կա դինամիկ երկխոսություն: Արարատ Միրզոյանը հավելել է, որ, ինչպես նախկինում, կողմերը միասին իրականացրել են ենթակառուցվածքների գնահատում, այժմ այդ նույն գործողությունը տեղի է ունենում Կարս-Գյումրի երկաթգծի և սահմանային անցակետի հետ կապված: Նախարարի խոսքով՝ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նաև Ադրբեջանի հետ՝ երկաթուղու ապաշրջափակման և դրա գործարկման շուրջ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։