Դեռահաս քաղցրակերների վիճակագրությամբ Հայաստանն աշխարհում առաջատարներից է. 15 տարեկանների 50-60 տոկոսը օրը մի քանի անգամ քաղցրավենիք է օգտագործում: 4 300 աշակերտի շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ դեռահասները շատ են խմում նաև գազավորված ըմպելիքներ, որոնք ևս մեծ քանակի շաքար են պարունակում: Արդյունքը ավելորդ քաշն է, հոգեբանական ու առողջական լուրջ խնդիրները՝ դիաբետ, հիպերտենզիա, սիրտ-անոթային խնդիրներ:
Մանրամասները՝ Հերմինե Բաղդասարյանի ռեպորտաժում։