ԱՄՆ ազգային գվարդիայի նախկին զինծառայող Ջեք Թեյշեյրան, որն անցյալ տարի թույլ էր տվել Պենտագոնի պատմության մեջ գաղտնի փաստաթղթերի ամենալայնածավալ արտահոսքերից մեկը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Աշխատել է Մասաչուսեթս նահանգում ԱՄՆազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի 102-րդ հետախուզական ստորաբաժանման բազայում և հասանելիություն ունեցել գաղտնի նյութերին, ներառյալ քարտեզները, արբանյակային պատկերները և ԱՄՆ դաշնակիցների մասին հետախուզական տվյալները, այնուհետև փաստաթղթերը տեղադրել է Discord առցանց հարթակում, որը հայտնի է էլեկտրոնային խաղեր խաղացողների շրջանում:
Փաստաթղթերում, որոնք նա տրամադրել է փակ խմբի անդամներին, եղել են Ուկրաինայի պատերազմի մասին գաղտնի տեղեկություններ։
22-ամյա Թեյշեյրան մարտին իրեն մեղավոր է ճանաչել ազգային պաշտպանության մասին տեղեկությունները գիտակցաբար պահելու և փոխանցելու համար:
Մեղադրյալը ներողություն է խնդրել և ասել, որ «ամբողջ պատասխանատվությունն ու հետևանքները ընկնում են միայն իր ուսերին», հաղորդում են լրագրողները Բոստոնի դատարանի դահլիճից: