Եվրախորհրդարանում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում էստոնացի քաղաքական գործիչ Կայա Կալասը թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ կոչ է արել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին՝ Կալասը նշել է Չինաստանի թաքնված դերը հակամարտությունում և ընդգծել ԱՄՆ-ի և Եվրամիության միջև համագործակցության կարևորությունը:
«Մենք պետք է կապեր հաստատենք, հանդիպենք ԱՄՆ ընտրված նախագահի և նրա թիմի հետ՝ ընդհանուր քաղաքականություն ձևավորելու համար։ Որովհետև ես տեսնում եմ, որ ամբողջ աշխարհում մենք ամենաուժեղ դաշնակիցներն ենք, և պետք է շարունակենք մնալ միասին»,- ասել է Կալասը:
Էստոնիայի նախկին վարչապետը փոխարինելու է իսպանացի Ժոզեպ Բորելին՝ ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։